Ռուսաստանը ծրագրում է Ուկրաինայի տարածքի մեկ հինգերորդը բռնակցել սեպտեմբերի կեսերին․ Bloomberg

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Կրեմլը ծրագրում է սեպտեմբերի կեսերին հանրաքվե անցկացնել Ուկրաինայի գրավված տարածքների միավորման հարցով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ գործակալության տվյալների՝  քվեարկությունը տեղի է ունենալու Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։ Նախապատրաստական աշխատանքներով էլ զբաղվելու է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ  արդեն գրավված տարածքներից բացի  կբռնակցվեն նաև այն շրջանները, որոնք ռուսական բանակը կկարողանա գրավել մինրև սեպտեմբեր։

Եթե ​​Ռուսաստանին հաջողվի միացնել Կիևի կողմից այս պահին չվերահսկվող բոլոր տարածքները, Ուկրաինան կկորցնի իր տարածքի մոտ մեկ հինգերորդը, այդ թվում՝ ցամաքային հաղորդակցությունը Ղրիմի հետ և տրանսպորտային ուղիները Սև ծովում, որոնք առանցքային են ուկրաինական արտահանման համար:

Հավելենք, որ նախօրեին էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաիայում Ռուսաստանի ներխուժման աշխարհագրական խնդիրները փոխվել են և հիմա այն ավելի լայն տարածք է ընդգրկում քան միայն Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների սահմանները։

Էմմա Չոբանյան