Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին Թեհրանում համատեղ հայտարարություն են ընդունել

Լուրեր

27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
27.02.2026 | 23:01
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը
27.02.2026 | 22:47
Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 
27.02.2026 | 22:32
Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 22:20
Netflix-ը հրաժարվել է Warner Bros.-ը գնելու մտքից. այն ձեռք կբերի Paramount-ը
27.02.2026 | 22:07
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.02.2026 | 21:56
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.02.2026 | 21:42
iPhone-ն ու iPad-ը հասանելիություն են ստացել ՆԱՏՕ-ի գաղտնի տվյալներին
27.02.2026 | 21:28
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից
27.02.2026 | 21:14
ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ
27.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով
27.02.2026 | 20:44
Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա
27.02.2026 | 20:30
Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:23
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն. Փաշինյանը՝ ԵԱ մեծահասակների առաջնության բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թեհրանում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որին մասնակցում էին սիրիական կարգավորման՝ Աստանանյան գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարները, համատեղ հայտարարություն է ընդունվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սիրիական կարգավորմանն աջակցելու Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպումն իսկապես օգտակար էր և շատ բովանդակալից։ Գործնական և կառուցողական մթնոլորտում պարոն Ռաիսիի և Էրդողանի հետ մենք, ըստ էության, քննարկել ենք Սիրիայի հարցում մեր համագործակցության առանցքային ասպեկտները»,- ասել է Պուտինը գագաթնաժողովից հետո։

«Ընդունված համատեղ հայտարարությունը վերահաստատում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հանձնառությունը՝ Սիրիայում իրավիճակի կայուն և կենսունակ կարգավորման հասնելու շահերից ելնելով»,- ասել է Պուտինը։

Պուտինը վստահ է, որ Թեհրանի գագաթնաժողովում ընդունված որոշումները կօգնեն վերջապես խաղաղություն հաստատել Սիրիայում։

«Վստահ եմ, որ գագաթնաժողովում ընդունված որոշումները կնպաստեն խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աստանայի եռյակի հաջորդ գագաթնաժողովը հերթականության կարգով ենթադրվում է անցկացնել ՌԴ-ում, իրանցի ու թուրք գործընկերներին հրավիրել է գալ Ռուսաստան։

Պուտինը նաև նշել է, որ ռուս-թուրքական համագործակցությունը դինամիկ զարգանում է տարբեր ոլորտներում։

«Ուզում եմ նշել, որ քննարկվել են նաև պարենային անվտանգության հարցերը և համագործակցությունը՝ ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական հացահատիկի համաշխարհային շուկա մատակարարումը դյուրացնելու համար», – հավելել է ՌԴ նախագահը։

Աստանայի «եռյակը» համաձայնել է իր հովանու ներքո շարունակել փորձագիտական խորհրդակցությունները Սիրիայում կարգավորման շուրջ, հաջորդ նման հանդիպումը կանցկացվի մինչև տարեվերջ։

«Այսօր մենք պայմանավորվեցինք մեր իրանցի և թուրք գործընկերների հետ շարունակել Աստանայի ձևաչափի ներքո Սիրիայի հարցով կանոնավոր միջազգային փորձագիտական խորհրդակցությունների անցկացման պրակտիկան»,- ասել է նա։

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ բացի երեք երկրների պատվիրակություններից, նման հանդիպումներին մասնակցում են սիրիական կողմերը՝ կառավարությունն ու ընդդիմությունը, դիտորդ պետությունները՝ Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Ծրագրվում է նաև Աստանայի «եռյակի» արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունների կազմակերպում։

 

Տաթև Ֆռանգյան