Շիրակի պետական համալսարանում կանցկացվեն ռեկտորի նոր ընտրություններ. ՀՀ ԿԳ նախարար

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Գյումրու Շիրակի պետական համալսարանում առկա խնդիրներին լուծում տալու համար հանդիպել եմ բոլոր շահագրգիռ կողմերի հետ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք այս իրավիճակից մեկ լուծում ենք գտել. ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ ու օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ: Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, ու այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը։ Սա փոխզիջումային և ողջունելի տարբերակ է, և կարծում եմ, լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հաջորդ շաբաթ մենք նորից հանդիպումներ կունենանք, ես նորից կայցելեմ Գյումրի, կհանդիպեմ և՛ուսանողների, և՛ դասախոսների հետ: Նաև ռեկտորի պաշտոնակատարին խնդրել եմ առաջիկա շաբաթների ընթացքում դիտարկել հեռացված երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի վերականգնման հնարավորությունը», – ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ բոլոր բուհերում խնդիրները այսկերպ պետք է լուծվեն՝ բանակցությունների, փոխզիջումների միջոցով և որ ԿԳՆ-ն կողմնապահություն չի անելու ու բացառապես առաջնորդվելու է ոլորտի շահերով:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ  խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: