Փլուզում՝ Լեոյի 54 հասցեում․ բնակիչներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Երևանի Լեո փողոցի 12 շենքի բնակիչներն ահազանգում են, որ շենքի հարևանությամբ՝ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության նախկին շենքի տարածքում, որտեղ տարիներ առաջ հյուրանոցի կառուցման շինաշխատանքներ են սկսվել, կառուցապատողն ուզում է քանդել Լեո 12 և 54 շենքերի բաժանարար պատը։ Քաղաքացիները պնդում են՝ դա արվում է, որպեսզի լուծվի ապագա հյուրանոցի ավտոկայանատեղիի հարցը։

«Մենք դեմ ենք, որ մեքենաները մեր բակով գիշեր-ցերեկ մտնեն-դուրս գան»,- ասում է Լեոյի 12 շենքի բնակիչ Վարդան Հովսեփյանը։

Տարածքի սեփականատերը «ԿԱՄ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն է, Լեոյի 54 հասցեի նկատմամբ սեփականության իրավունքն ընկերությունը գրանցել է 2018թ․ մայիսի 23-ին։ Կառուցապատող ընկերությունը «Առ արտ» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը 54 հասցեում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը ստացել է քաղաքապետարանից, բայց բնակիչները պնդում են՝ ահա այս պատը քանդելու թույլտվություն տրված չէ․

«Կցված են մի քանի նախագծի լուսանկարներ՝ առանց կնիքի, ոչ մի հաստատված նախագիծ ու օրինական հիմք չկա»,- ընդգծում է շենքի բնակիչ, մասնագիտությամբ ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Բնակիչները ասում են, որ այդ պատի փլուզումը կհանգեցնի մի շարք խնդիրների․ առանցքայինը սակայն այն է, որ մեքենաների ելումուտն իրենց բակով կխանգարի բնականոն առօրյան։

Մեր նկարահանման ընթացքում տարածքում ոստիկանության ծառայողներ կային, ահազանգից հետո էլ շինհրապարակ եկան կառուցապատող ընկերության պատասխանատուները և ներկայացուցիչ քաղաքապետարանից։ Բնակիչներին ցույց տվեցին նախագիծը, որը մինչ այդ ցույց չէին տալիս։ Շենքի բնակիչ, մասնագիտությամբ ճարտարապետ Արտակ Ղուլյանի պնդմամբ այն մասամբ է օրինական։

«Փորձաքննության կնիքը ամեն էջի վրա պիտի լինի, դուք կարող եք ամեն ինչ քանդել-կազմել»,- պնդում է Ղուլյանը։

«4 մետրանոց դարպաս է դրվելու, որ սնունդը ստանանք, կայանատեղի չի լինելու»,- բնակիչներին հակադարձում է «Առ արտ» ՍՊԸ-ի լիազորված անձ Համլետ Հովհաննիսյանը։

Ի վերջո, եկան համաձայնության, որ պատը չի քանդվելու, քանի դեռ քաղաքապետարանը փորձաքննություն չի իրականացրել և պարզել՝ նախագծով պատը քանդելու թույլտվություն տրված եղել է, թե ոչ։ Կառուցապատող ընկերության պատասխանատուն էլ վստահեցրեց՝ չեն քանդի մինչև քաղաքապետարանից պատասխան չստանան։ Բայց մինչ կողմերը զրուցում էին, Factor TV-ի նկարահանման ընթացքում հենց մեր աչքի առաջ ու տեսախցիկի օբյեկտիվում պատի մի հատվածը փլուզվեց։

Փլուզման հետևանքով մանր քարեր էին լցվել մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Տարածքի բնակիչները պնդում են՝ պատի մի մասը ոչ թե փլուզվել է, այլ քանդել են հակառակ կողմում շինարարությունն իրականացնողները և, տեսնելով, որ մեքենա է կայանված, չեն շարունակել գործողությունները։

Բնակիչները որոշեցին՝ գրավոր դիմել Երևանի քաղաքապետին։ Պատն ամբողջությամբ կքանդվի թե ոչ՝ կորոշի քաղաքապետարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան