Թուրքիայում պետական աշխատողները բողոքի ակցիա են անցացրել աննախադեպ գնաճի դեմ

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում պետական ծառայողների արհմիությունների կոնֆեդերացիայի (KESK) անդամները հուլիսի 18-ին այրել են իրենց աշխատավարձի ցուցակները՝ ի նշան բողոքի աճող գնաճի և աշխատավարձերի նվազման պայմաններում, գրում  են  թուրքական լրատվամիջոցները։

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Անկարայի ուսուցիչների Eğitim-Sen արհմիության թիվ 5 մասնաճյուղի դիմաց։ Ցուցարարները հսկայական պաստառ են պահել՝ «Բավական է, մենք վարձատրություն ենք ուզում, որը բավական լինի մարդավարի ապրելու համար» գրությամբ։

Պետական աշխատողները դժգոհել են, որ այս ամսվա սկզբին պետծառայողների և պետական հատվածի թոշակառուների համար հայտարարված 41,7 տոկոս աշխատավարձի բարձրացումը բավարար չէ, քանի որ իրական գնաճը դրանից շատ ավելին է։

«Աղքատությունը, որով անցնում են բանվորները, աշխատողները, թոշակառուները և մարդիկ, հասել է մի կետի, որ այլևս չի կարող քողարկվել», – ասվում է խմբի  տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներն իրենց եկամտի 85 տոկոսը հատկացնում են ընդամենը երեք ապրանքային խմբի՝ սննդի, վարձակալության և տրանսպորտի ծախսերի վրա:

Պահանջելով աշխատավարձի բարձրացում առնվազն 86 տոկոսով, խմբի անդամներն ավելի ուշ այրել են իրենց աշխատավարձերի ցուցակները։  Պաշտոնական տվյալներով հունիսին Թուրքիայում աննախադեպ գնաճը հասել է 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 78,62 տոկոսի, որը  հիմնականում պայմանավորված է անցյալ տարվա վերջին արժութային ճգնաժամով և լիրայի շարունակական անկմամբ։  Տարբեր մասնագետների պնդմամբ՝ իրական գնաճն շատ ավելի բարձր է։

Էմմա Չոբանյան