Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանը ներգրավված չէ ուկրաինական պատերազմի մեջ, բայց չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել՝ հետևելով իրավիճակին։ Այս մասին DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱԳ նախարար, ՉԺՀ Պետական խորհրդի անդամ Վան Ին՝ հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցից հետո։ Հայտարարության տեքստը հրապարակել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Վան Ին հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում , լուրջ ազդեցություն է թողել ոչ միայն Եվրոպայի վրա։ Բացասական կողմնակի ազդեցությունները տարածվել են ամբողջ աշխարհում, նշել է արտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ հուլիսի 7-8-ին Ինդոնեզիայի Բալի կղզում G-20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Չինաստանը առաջարկներ է ներկայացրել՝ լուծելու համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրը։

Չինացի դիվանագետը հավելել է, որ Պեկինը չի պատրաստվում «ուկրաինական ճգնաժամի կրակի վրա յուղ լցնել» ։ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ բոլոր կողմերը պետք է քննարկեն հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցը՝ կայուն խաղաղության հասնելու համար։

Ինչպես նշել է Չինաստանի ԱԳՆ-ը, Պիտեր Սիյարտոն կարծիք է հայտնել, որ Չինաստանը երբեք Եվրոպային մրցակից չի եղել, այլ համագործակցության հնարավորություններ բացող գործընկեր։

Հունգարիան կշարունակի հավատարիմ մնալ ԵՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, արդարության և փոխշահավետության հիման վրա, ասել է Սիյարտոն, որի խոսքերն է մեջբերում չինական կողմը։

Չինաստանը կաջակցի ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու բոլոր ջանքերին՝ կենտրոնանալով բանակցությունների միջոցով այդ խնդրի լուծման վրա, հուլիսի 8-ին Ինդոնեզիայում կայացած հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցում ասել է Վան Ին։ Համաշխարհային անկայունության պայմաններում Չինաստանը և Ռուսաստանը ցուցադրում են կայուն և ռազմավարական ամուր հարաբերություններ, հայտարարել է չինացի դիվանագետը։

Տաթև Ֆռանգյան