Շոլցը գերմանացիներին պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքներին

Լուրեր

28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանացիներին տրամադրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակվելու են դեռ երկար ժամանակ, և որ դա ուղեկցվելու է դժվարություններով։ Եվ, այնուամենայիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նեոգաղութային կուրսը պետք է ամեն գնով դադարեցվի։ Այս մասին Շոլցը գրել է Frankfurter Allgemeine Zeitung-ի սյունակում, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

« Ի սկզբանե պարզ էր,որ մենք պետք է պահպանենք մեր պատժամիջոցները  երկար ժամանակ»,-գրում է Շոլցը՝ ընդգծելով, որ Պուտինի համար պետք է պարզ լինի, որ եթե խաղաղություն հաստատվի Ռուսաստանի կողմից պարտադրված պայմաններով, ապա որևէ պատժամիջոց չի հանվելու։ Կանցլերը նաև զգուշացրել է, որ եթե հիմա Ուկրաինայում Պուտինին չտրվի հակահարված, այն շարունակվելու է  և որ ՆԱՏՕ-ն  արդեն չի բացառում Ռուսաստանի հարձակման հնարավորությունը դաշինքի տարածքում։

«Եթե Պուտինին թույլ տրվի, որ անհետևանք անցնի, նշանակում է, որ ուժը կարող է օրենքը խախտել առանց հետևանքների։ Այդպիսով, վերջնարդյունքում, մեր սեփական ազատությունն ու անվտանգությունը ևս կլինեն վտանգի տակ»,-նշում է Շոլցը։

Խոսելով Գերմանիայի համար դրա հետևանքների մասին՝ նա հավելել է․ «Այդ ճանապարհը հեշտ չէ, նույնիսկ մեզ պես ուժեղ ու բարգավաճ երկրի համար»։ Նրա խոսքով՝ Գերմանիայում շատերն արդեն տառապում են պատերազմի հետևանքներից, հատկապես բենզինի և սննդամթերքի թանկացումներից։ Այդ իսկ պատճառով Գերմանիայի կառավարությունը 30 միլիարդ եվրո արժողությամբ օգնության երկու փաթեթի որոշում է ընդունել։

Ըստ կանցլերի՝  համաշխարհային տնտեսությունը հիմա բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք չի տեսել մի քանի տասնամյակների ընթացքում․ մատակարարման շղթաները ընդհատվել են, հումքը չի բավականացնում, էներգետիկ շուկաներում անորոշություն է։ Այդ ամենն էլ բերում է ամբողջ աշխարհում գների բարձրացման։

«Աշխարհում որևէ երկիր չի կարող միայնակ դիմակայել իրադաձությունների նման զարգացմանը։ Մենք պետք է միասին լինենք»,-նշում է Շոլցը։

Էմմա Չոբանյան