«Ես դա համարում եմ շատ երկրորդական հարց»․ Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի կողմից Փաշինյանին չշնորհավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում ընդունում է, որ սխալվել է, երբ ընդամենը մոտ 1-1,5 ամիս առաջ մեր եթերում Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի դեմ պայքարողների առթիվ հայտարարեց՝ «ուզում են գնալ ճակատամարտի, երբ ճակատամարտն ավարտված է»։

«Իհարկե, այդ հարցում ես ընդունում եմ, որ մենք սխալ ենք դուրս եկել, որովհետև մենք նախկինում մի քանի անգամ փորձեցինք մոբիլիզացնել ժողովրդին, վերջնական արդյունքի չհասանք։ Հետո մեզ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այդքան մոբիլիզացիայի փորձերից հետո ժողովուրդը գտնվում է ապատիայի մեջ»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ չնայած սխալվել են՝ կարծելով, որ ժողովրդի մոբիլիզացիա հնարավոր չէ, իրենք «շատ ճիշտ» են դուրս եկել հեղափոխությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցերում։

Ըստ Զուրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության «ակուշերն է», բայց հեղափոխությունը բոլորինս է։ «Սա մեր հեղափոխությունն է, բոլորինս է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրա արդյունքում մենք այսօր ունենք բոլորովին նոր, բարձր որակի ազգ և հասարակություն։ «Երեխան ծնվել է և նրա համար պետք է հոգ տանենք բոլորս»,- հավելեց Զուրաբյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչու առաջին նախագահ և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, Զուրաբյանն ասաց․ «Ես դա համարում եմ շատ երկրորդական հարց։ ՀԱԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում ես՝ շնորհավորել ենք»։ Զուրաբյանը կարծում է, որ առաջին նախագահն ու ՀԱԿ-ը իրենց պաշտոնական հայտարարություններով «շատ ավելի մեծ ու կարևոր գործ են արել աջակցության առումով» քան, շնորհավորանքը։

Հարցին, թե ինչու Տեր-Պետրոսյանը ուղիղ ձևակերպումներով պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի տեսակետները՝ ԼՂ-ի առթիվ՝ հակադարձելով նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանի դիտարկումներին, ՀԱԿ փոխնախագահն ասաց․ «Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցում Փաշինյանի տեսակետների պաշտպանությամբ հանդես եկավ, որովհետև դա իր տեսակետն է»։

Այժմ ՀԱԿ-ն իր դերը տեսնում է ապագա քաղաքական դաշտում Փաշինյանի ղեկավարած իշխանությանը հակակշիռ դառնալու մեջ, որպեսզի քաղաքական մոնոպոլիա չստեղծվի և ժողովրդավարությունը իրականանա։ Ինչպես նաև, որ ՀՀԿ-ն միակ հակակշիռ չդառնա ու ռևանշի շանս չունենա։

Ինչ վերաբերում է այսօր Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ՀԱԿ փոխնախագահը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերություններում ալտերնատիվ քաղաքականություն գոյություն չունի, սակայն այսօր պոտենցիալը կա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելի հստակ առաջ տանել Հայաստանի շահերը։ «Հայաստանի ղեկավարի ժողովրդական աջակցությունը շատ կարևոր հանգամանք է»,- շեշտեց նա։

Հարցին, թե իրատեսական է ակնկալիքը, որ մենք կկարողանանք դուրս գալ Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից, Զուրաբյանն ասաց․ «Չեմ էլ կարծում, որ Հայաստանը երբևէ հենց ֆորպոստի կարգավիճակում է գտնվել։ Ֆորպոստի կարգավիճակ չի եղել, եղել է ոչ լեգիտիմության խնդիր, որը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին դրել է մի քիչ վասալի կարգավիճակում, քանի որ նրանք նաև այդ հարաբերություններում ստիպված են եղել լուծել սեփական լեգիտիմության խնդիրը։ Դա վնասել է Հայաստանի շահերին»։   

Մանրամասները դիտեք Լևոն Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան