Սյունիքի մարզում նշվել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներում նշվել է Հանքագործի և մետալուրգի տոնը։ Մասնագիտական օրվա կապակցությամբ հուլիսի 15-ին և 16-ին տեղի են ունեցել տոնական միջոցառումներ։ Հուլիսի 15-ին Քաջարանում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով հանդես է եկել Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պ ղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը։«Մենք  հպարտ ենք, որ այս տարի դարձել ենք հայկական արդյունաբերության հսկայի՝ ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր։ Այս կոմբինատը Հայաստանի տնտեսության կենտրոնական օղակն է։ Մենք ձգտում ենք շարունակական զարգացման, ուստի 2022 թ. ԶՊՄԿ-ի ողջ թիմի օգնությամբ մենք նախատեսում ենք 2021 թվականի համեմատ արտադրությունն ավելացնել 25%-ով։ Մենք նաև ձգտում ենք ստեղծել հայեցակարգային նոր հանքարդյունաբերական ոլորտ՝ ավելի երկար արժեշղթայով, արդիականացված և ավելի արդյունավետ ոլորտ, որն ավելի շատ օգուտ կբերի հասարակությանը և երկրին»,- ասել է Խուդոյիլը:

Տոնական նիստի ընթացքում տեղի է ունեցել կոմբինատի վետերանների ու լավագույն աշխատակիցների պարգևատրման արարողություն: Մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով են պարգեւատրվել երկու ձեռնարկությունների 37 վաստակաշատ աշխատակիցներ։ Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Քաջարանի մշակույթի պալատում բացվել է նաև Կապանի երկրաբանական թանգարանի հանքագործության ու մետալուրգիայի ցուցանմուշների և ԶՊՄԿ պատմական լուսանկարների ցուցահանդես։ Տոնական օրն ամփոփվել է համերգով։

Հուլիսի 16-ին ԶԼՄ ներկայացուցիչները այցելել են կոմբինատ, եղել են բաց հանքում՝ ջարդման արտադրամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, նոր համակարգերին: