Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրեյ Պիվովարովը դատապարտել է չորս տարվա ազատազրկման

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Կրասնոդարի դատարանը «Բաց Ռուսաստան»-ի նախկին գործադիր տնօրեն, ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիվովարովին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ «անցանկալի կազմակերպության հետ համագործակցելու մեղադրանքով»։ Դատախազությունը նրա համար հինգ տարի ազատազրկում էր պահանջել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կրասնոդարի Լենինյան շրջանային դատարանը Պիվովարովին չորս տարվա ազատազրկման է դատապարտել ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 284.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով՝ ութ տարի ժամկետով հասարակական և քաղաքական գործունեության արգելքով:   Անդրեյ Պիվովարովի պաշտպանական կողմը հայտարարել է, որ բողոքարկելու են դատավճիռը։

Ըստ քննիչների՝ Պիվովարովը ղեկավարել է «Բաց Ռուսաստանը», որը երկրի իշխանությունների կողմից ճանաչվել է անցանկալի կազմակերպություն։ Նա կալանքի տակ է 2021 թվականի հունիսից։ «Կարող եք մտածել, որ պետությունը պայքարում է փոքր խմբի՝ մարգինալների դեմ, բայց իրականում պայքարն ապագայի դեմ է»,- իր եզրափակիչ ելույթում ասել է Պիվովարովը։

«Ես սիրում եմ իմ երկիրը և հավատում եմ, որ այն արժանի է ապագային, առաջ շարժվելուն և ոչ թե դեպի անցյալ սահելուն»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան