Ուսումնական տագնապ՝ զորամասերից մեկում
Անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով N զորամասում հուլիսի 14-ին հայտարարվել է ուսումնական տագնապ, հայտնում են ՊՆ-ից։
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները դուրս են բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր, բացազատել կապի հանգույցներ։