Հայաստանը գտնվում է բումի մեջ. սպառողական զամբյուղի 50 տոկոսը թանկացել է. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները» թեմայով:

Հայաստանում հիմա աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքները, այլ նաև ոչ սեզոնային պարենային ապրանքները, որոնք հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ և այլն: Աճում են նաև ծառայությունների գները: Քննարկման ժամանակ այս մասին նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Հիմա Հայաստանում նկատում ենք նաև այնպիսի ծառայությունների գների աճ, որոնք երբեք չեն աճել: Օրինակ, վարսավիրական ծառայությունները: Մեր սպառողական զամբյուղի մոտավորապես կեսը մեկ տոկոսից ավելի գնաճ է ունեցել, այսինքն՝ սա համատարած է, որովհետև, մեր գնահատմամբ, Հայաստանն այսօր գտնվում է բումի մեջ: Մեր արտադրական հզորությունները չեն հերիքում բավարարելու  այն պահանջարկը, որն ունենք: Ու այստեղ ԿԲ-ն գործ ունի անելու: Եթե մարդիկ սկսեն չհավատալ, որ այս երկրում էլի հնարավոր է վերադառնալ ցածր գնաճային միջավայր, մենք պետք է գործողություններ անենք»,- նշեց ԿԲ նախագահը:

Գալստյանի խոսքով՝ այս պահին կա 10,3 տոկոս գնաճ: ԿԲ նախագահը կոչ արեց հանրության մեջ սերմանել, որ ԿԲ-ն անպայման գնաճը բերելու է 4 տոկոս թիրախին, ինչը չափազանց կարևոր է՝ ընդգծելով, որ ԿԲ անկյունաքարայն նպատակներից մեկը, ցածր գնաճ ապահովելով, մարդկանց մոտ ցածր գնաճային սպասումներ զարգացնելն է:

Մանրամասները՝ տեսանյութում: