Disney-ը Թուրքիայում իր աշխատակիցներին զգուշացրել է զերծ մնալ իշխանությունների համար զգայուն թեմաներից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Disney+-ը, որն անցյալ ամիս է Թուրքիայում աշխատանքները մեկնարկել, զգուշացրել է թուրքերեն թարգմանիչներին Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտի մասին՝ հորդորելով զերծ մնալ վիճելի հարցերի շրջանակից, որոնց նկատմամբ կառավարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգայուն են, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Disney+-ը՝ Walt Disney Company-ի աառաջատար հոսքային հարթակն է , թուրք դիտողներին առաջարկում է ավելի քան 1000 ֆիլմ ու 400 շոուների 16,000 էպիզոդներ ու 170 վավերագրական ֆիլմեր և բացառիկ բովանդակության հավաքածուներ հունիսի 14-ից սկսած։

Մինչ հեռարձակումը սկսելը, առցանց հոսքային հարթակը գրասենյակ է բացել Թուրքիայում՝ համաձայն սոցիալական մեդիայի օրենքի, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից՝ սահմանելով պատժամիջոցներ, ստիպելով օրական 1 միլիոնից ավելի կապեր ունեցող սոցիալական մեդիա հարթակներին նշանակել ներկայացուցչի Թուրքիայում, որի հետ թուրքական իշխանությունները կարող են զբաղվել չարաշահման, ահաբեկման և գաղտնիության խախտման դեպքերով։

Disney+-ի վարչակազմն էլեկտրոնային նամակ է ուղարկել իր թուրք թարգմանիչներին՝ զգուշացնելու նրանց երկրում տիրող քաղաքական մթնոլորտի մասին՝ կապված որոշ արտադրությունների հետ, որոնք ներառում են կրոնական, ազգային և քաղաքական հղումներ:

Թարգմանիչներին խնդրել են տեղեկացնել հարթակի Թուրքիայի ադմինիստրատորներին այն արտադրանքի մասին, որոնք կապ ունեն իսլամի համար կարևորագույն հարցերին, Հայոց ցեղասպանությանը, որը Թուրքիան չի ճանաչում, Քրդական հարցին, Կիպրոսի խնդիրը և ԼԳԲՏԻ+-ները ու այլ  թեմաներ, որոնց շուրջ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը զգայուն են։

Էլեկտրոնային նամակով նաև թարգմանիչներին խնդրել են տեղեկացնել ադմինիստրատորներին այն արտադրանքի մասին, որում Էրդողանը բռնապետի է նման։ Հարթակից լրատվամիջոցներին չեն պատասխանել մեկնաբանությունների համար։

Էմմա Չոբանյան