Կայաններում հերթեր են, մեքենաների բալոնները չեն հասցնում վկայագրել. ժամկետի ավարտին մնացել է կես ամիս. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
Բոլորը

Եթե ձեր մեքենան շահագործվում է սեղմված կամ հեղուկ գազով, ապա շուրջ 15 օր ժամանակ ունեք այն վկայագրելու կամ ճնշափորձարկելու համար։ Օգոստոսի 1-ից մեքենայի գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: 

Գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն: Այս ամենն արվում է վարորդների անվտանգության համար․ նշում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Գազալցակայանների աշխատակիցները համապատասխան թվային համակարգով գազաբալոնների վկայագրումը ստուգելու հնարավորություն են ունենալու»,- ասում է ՏԿԵ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

Գազաբալոնների տվյալների շտեմարանը պատրաստ է, վստահեցնում է պաշտոնյան՝ հավելելով, որ գազալցակայանների զգալի հատվածն արդեն իսկ միացել է համակարգին: Նախարարությունից վստահեցնում են, որ տվյալները մուտքագրելու վայրկյանների հարց է և լցակայաններում հերթեր չի առաջացնի։ 

Չնայած նախարարության վստահեցումներին՝ լցակայաններից մեկի աշխատակիցը, որ չցանկացավ նկարահանվել, մեզ հետ զրույցում ասաց՝ պատկերացում չունեն, թե ինչպես է իրականացվելու այդ գործընթացը։ Միայն գիտեն, որ պետք է գազաբալանները վկայագրված լինեն։ 

Նույն լցակայանի աշխատակիցը պատմեց, որ ունեն հաճախորդներ, որոնք հերթագրվել են գազաբալոնները վկայագրելու համար, բայց նրանց հերթը կհասնի միայն  հոկտեմբերին։ Սովորույթի համաձայն բազմաթիվ վարորդներ գազաբալոնների վկայագրումը թողել են վերջին օրվան, ու հիմա վկայագրման կայաններում հերթեր են:  

Հերթերի պատճառներից մեկն էլ Հայաստանում լիցենզավորված կազմակերպությունների սակավությունն է։ Մինչ այս գործող 22 կայաններին այսօր ավելացավ ևս մեկը, որի  լիցեզիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղում հանձնեց սեփականատիրոջը։  

«Շատ տրանսպորտային միջոցներ այս պահին շահագործվում են ժամկետնանց գազաբալոնային համակարգերով»,- ասում է գազաբալոնների ճնշափորձարկման կայանի համահիմնադիր, տնօրեն Էդգար Ղամբարյանը։

Նորաբաց կազմակերպությունում վկայագրման արժեքը սկսվում է 12․000 դրամից։ Վկայագրման գործընթացը տևում է 30 րոպեից մինչև մեկ ժամ։  Կուտակումներից օգտվելով կայաններից շատերն էլ բարձրացրել են ճնշափորձարկման գները։ Նախարարն ասում է՝ յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է որոշում վկայագրման գինը, նախարարությունը վերահսկելու իրավասություն չունի։  Կա մտավախություն, որ մինչև օգոստոսի 1-ը շատերը չեն հասցնի ավարտել վկայագրման գործընթացը: Սակայն Գնել Սանոսյանն ասում է՝ ժամկետները չեն երկարաձգելու, քանի որ վարորդներն այդ դեպքում կմտածեն, թե մեխանիզմի ներդրումը հետաձգվում է և կրկին ամեն ինչ թողնելու են վերջին օրվան։ 

Գազաբալոնների վկայագրում կատարող կազմակերպությունների ցանկը կընդլայնվի․ հավաստիացնում են նախարարությունից։ Եղել են ընկերություններ, որոնք դիմել են, սակայն լիցենզիա չեն ստացել։ Գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե լցակայանները խախտեն օրենքը ու լիցքավորեն ավտոմեքենաները, ապա առաջին տուգանքը կկազմի 200․000 հազար։ Հայաստանում քանի՞ ավտոմեքենա է շահագործվում գազաբալոնով․ առայժմ տվյալներ չկան, բայց այս գործընթացը կտա նաև այդ հարցի պատասխանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան