ԱՄՆ-ն պատրաստ է Եվրոպայի հետ աշխատել Իրանի շուրջ նոր համաձայնագրի ուղղությամբ
Քաղաքականություն
14.05.2018 | 11:03Վաշինգտոնը ցանկանում է եվրոպացի իր գործընկերների հետ աշխատել նոր համաձայնագրի շուրջ, որն ուղղված է Իրանի «չարամիտ վարքագծի դեմ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. փոխանցում է kommersant.ru-ն:
«Ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց մենք համաձայնագիր ձեռք կբերենք, որն իսկապես կաշխատի,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում, ապա հավելել,- Եվ այդ հարցում ես սերտորեն կհամագործակցեմ եվրոպացի գործընկերների հետ»։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և այդ երկրի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին։ Համաձայանգրից դուր գալը Թրամփը բացատրել էր նրանով, որ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը, ինչպես նաև միջուկային զենք է մշակում։