ԱԳՆ-ում քննարկել են STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչու­թյունների ղեկավարների հետ կայացավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց Երևանում կայանալիք STARMUS միջազգային փառատոնի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անցկացվող առաջին միջազգային գիտական փառատոն, որը հյուրընկալելու է շուրջ 100000 այցելուի։

STARMUS փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն իր հերթին նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր։

Հանդիպմանը ներկա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար­ները հնարա­վորություն ունեցան փառատոնի վերաբերյալ իրենց հարցերն ուղղել կազմակերպիչներին։

Տեղեկանք. STARMUS-ը միջազգային փառատոն է, որը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ STARMUS I փառատոնը առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թվականին Կանարյան կղզիներում (Իսպանիա), այնուհետև Նորվեգիայում և Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի մարդկության համար հանրայնացնել գիտությունը արվեստի միջոցով։