3 մլն եվրո արժողությամբ եռամյա ծրագիր՝ միտված մշակութային ոլորտի առաջընթացին. կնքվել է հուշագիր

Լուրեր

08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը և «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է գործընկերներին «Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով այն հանգամանքը, որ այն համահունչ է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրին և մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը:

«Ծրագիրը մի քանի առումով է ուշագրավ. նախ՝ հստակ կապ է ստեղծում մշակույթի ոլորտի և տնտեսական առաջընթացի միջև, 2-րդ՝ մեծ բյուջեով՝ 3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է, ինչը 3 տարվա կտրվածքով ենթադրում է շոշափելի արդյունքներ, և ամենակարևորը՝ ամբողջ մշակութային էկոհամակարգի զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու՝ շեշտադրելով կարողությունների զարգացումը, նորարարության խթանումը, մշակույթի ոլորտում միջազգային երկխոսությունների կայացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով ծրագրի՝ Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր մաս լինելու իրողությունը:

«Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից (ՀԲԸՄ, գլխավոր դիմորդ)՝ «Ստեղծարար Հայաստանի» («Creative Armenia») հետ համագործակցությամբ։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը հատկապես կարևորել է ՀԲԸՄ-ի՝ որպես կրթության և մշակույթի ոլորտների առաջընթացին նպաստող աշխարհի խոշորագույն հայկական կառույց լինելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան է ստեղծարարության աջակցմանը:

«Կատապուլտ» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը, զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս ծրագրի մեկնարկը որակել է որպես միմյանց շնորհավորելու լավ առիթ և գնահատել այն որպես մշակութային օղակների զարգացման խթան. «Նախորդ տարիների ընթացքում ախտորոշել ենք մշակույթի ոլորտի խնդիրները, գիտենք, թե մեզ ինչ է անհրաժեշտ, ինչ արդիականացման միջոցառումների կարիք ունենք: Խնդիրների առատությունն ու տարիների ժառանգած բեռը հնարավոր չէ միայն պետական գերատեսչության ռեսուրսներով կարգավորել և իրականացնել: Եվ մեզ համար չափազանց կարևոր է ունենալ այսպիսի լծակ՝ մասնագիտական և ֆինանսական աղբյուր, որը մեզ տանում է մշակութային հաստատությունների կառավարման մոդելների արդիականացման և մշակույթի տնտեսականացման ճանապարհով»:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ երեք տարի անց գործ կունենանք մշակույթի ոլորտի բոլորովին այլ իրողության հետ:

ԵՄ ներկայացուցիչը՝ Ֆրանկ Հեսսը, ևս կարևորել է համագործակցությունը և համատեղ ջանքերով նոր ծրագրերի իրականացումը: Ըստ նրա՝ այս հուշագրով ընդգծվում են առկա խնդիրներն ու բարդությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունները:

«Կատապուլտ» ծրագրի շրջանակում «Creative Armenia»-ն կառաջնորդի իր ստեղծած և զարգացրած «Artbox» ինկուբացիոն և ակսելերացիոն ծրագրերը: Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ «Artbox»-ը ինկուբատորի և ակսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ թատրոնի, երաժշտության և արվեստի բոլոր ոլորտների նախագծերին:
Ծրագրի ներկայացմանը հաջորդել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Նշենք, որ ծրագրի շրջանակում օրվա 2-րդ կեսին մեկնարկել է «Կենսակայուն. ստեղծարարության էկոհամակարգեր» համաժողովը»,- ասված է հաղորդագրությունում։