Ստուգումներ մարտական հենակետերում
Հուլիսի 12-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։
Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։