Բելառուսի անմիջական ներգրավումը պատերազմին քիչ հավանական է․ISW

Լուրեր

22.04.2026 | 17:33
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
22.04.2026 | 17:25
ԿԿՀ-ն Տիգրան Արզաքանցյանին բանավոր դիտողություն է հայտարարել
22.04.2026 | 17:18
Երևանում այս գիշեր, ապրիլի 23-24-ի կեսօրից՝ անձրև կտեղա
22.04.2026 | 17:07
0 դրամով՝ դեպի ընտրություններ․ «Ռեֆորմիստներ»-ի ու «Ազգային վերածնունդ»-ի հաշվետվությունները
22.04.2026 | 16:56
«Բոլորին դեմ եմ»-ը բաց է բոլորի հետ համագործակցության համար. Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:45
Ռոնալդուն ու որդին կարող են դառնալ թիմակիցներ
22.04.2026 | 16:36
Դեղերի վրա նախկինում ծախսվող գումարը կարելի է ծախսել օրապահիկի վրա․ Փաշինյանը՝ Լառնակա մեկնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:25
ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն կարող են վճռորոշ դեր խաղալ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ալիևի հատուկ ներկայացուցիչ
22.04.2026 | 16:16
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող երկու նավ է առգրավել
22.04.2026 | 16:07
Մինչ այս պահը 3 կուսակցություն է ընտրություններին մասնակցելու փաստաթուղթ ներկայացրել. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:00
ՀՀ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
22.04.2026 | 15:51
ՆԱՏՕ-ն պատրաստ է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության
22.04.2026 | 15:49
«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացնում գրանցման փաստաթղթերը. ՈՒՂԻՂ
22.04.2026 | 15:43
Արբանյակային պատկերները փաստում են, որ Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը քանդում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 15:37
5 հոգի հոսպիտալացվել է. Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում
Բոլորը

Ալեքսանդր Լուկաշենկոն, հավանաբար, շարունակում է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը տրամադրել՝ միաժամանակ խուսափելով պատերազմում բելառուսական զինված ուժերի անմիջական մասնակցությունից, հայտնում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետներն իրենց հերթական զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հուլիսի 7-ին հայտնել էր, որ Բելառուսի կառավարությունը Գոմելի մարզում գտնվող Պրիբիտկի օդանավակայանը Ռուսաստանին է հանձնել։

Ինչպես գրում է ISW-ն, այս տվյալները կարող են ցույց տալ, որ Լուկաշենկոն փորձում է աջակցություն ցուցաբերել Պուտինի գործողություններին առանց ուղղակի ռազմական միջամտության։ Ավելի վաղ էլ  ISW փորձագետները նշել էին, որ պատերազմին Բելառուսի անմիջական մասնակցության հավանականությունը մնում է ցածր՝  պայմանավորված Լուկաշենկոյի ռեժիմի կայունության վրա հնարավոր հետևանքներով:

Էմմա Չոբանյան