Թուրքիայի երիտասարդների 80 տոկոսը չի քվեարկելու Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցության օգտին․ հետազոտություն

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի Z սերնդի ներկայացուցիչների մոտ 80 տոկոսը, որոնք ծնվել են 2000 թվականից հետո, ասում են, որ չեն քվեարկի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Gezici Research ընկերության ուսումնասիրության մեջ:

Z սերնդի ներկայացուցիչները կազմելու են Թուրքիայի ընտրող չափահաս բնակչության 11,8 տոկոսը մինչև 2023 թվականի հունիսը կայանալիք ընտրությունները:

«Նրանք հավանություն չեն տալիս քաղաքական գործիչների թելադրող, իշխող ու կոպիտ լեզվին»,- ասել է ընկերության նախագահ ու միջազգային անվտանգության հարցերի փորձագետ Մուրատ Գեզիջին։

Նա նշել է, որ երիտասարդների ճնշող մեծամասնությունն իր ձայնը տալու է ընդդիմադիր «Ազգային դաշինքին», եթե նախագահական ընտրություններն անցնեն երկրորդ փուլ։

«Որովհետև նրանք իշխանությունը տեսնում են ավելի ճնշող և վերահսկող»,- ասել է Գեզիջին։

Սակայն հիմնական ընտրազանգվածը, որի ձայնը որոշիչ է լինելու ընտրություններում, Y սերունդն է՝ ծնված 1980-1999 թվականներին։ Այն կազմում է ընտրողների 32,6 տոկոսը և չկողմնորոշված ընտրողների ավելի բարձր հատվածը:

«Նրանք, որոնք հիշում են հին Թուրքիան, որոնք սերտ կենտրոնամետ են, բայց մնում են չկողմնորոշված, որոշելու են այս ընտրությունների ճակատագիրը»,- ասել է Գեզիջին։

Նա նշել է, որ  չկողմնորոշված ընտրողների 70 տոկոսն այդ սերնդից է, և նրանց մեծ մասը կանայք են։

Ընդհանուր առմամբ, ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ավելի քիչ են չկողմնորոշված ընտրողները։ Գեզիջին նշել է, որ ներկայիս ցուցանիշը կազմում է 16 տոկոս, որոնց 92,7 տոկոսը 40 տարեկանից ցածր ընտրողներ են:

«Այս խմբից 68 տոկոսն ապրում է ամսական 5500 լիրայից (318 դոլար) պակաս գումարով: Տնտեսական ճգնաժամը ստիպում է որոշում կայացնել չկողմնորոշվածներին և հաճախ նրանց մոտեցնում է ընդդիմադիր կուսակցությանը»,- ասել է նա։

Ե՛վ Y, և՛ Z սերնդի ներկայացուցիչների 72 տոկոսն ասել է, որ դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, իսկ 76 տոկոսը կարծում է, որ մեկ տարի հետո տնտեսությունը չի կարգավորվի: Ընդհանուր առմամբ, 56․8 տոկոսն ասել է, որ ընդդիմադիր թեկնածուն ավելի լավ նախագահ կլինի, մինչդեռ 43․2 տոկոսը չի հավատում նաև ընդդիմությանը:

Էմմա Չոբանյան