ԵՄ-ն և ԱՀԿ-ն սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Այս մասին ասվում է ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան մասնակցել են սառցարան-մեքենայի պաշտոնապես փոխանցման արարողությանը։

Սառցարան-մեքենայի, ինչպես նաև արդեն տրամադրված 30 բժշկական սառնարանների և 4 բարձր ջերմաստիճանի սառցարանների միջոցով ապահովվելու է պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը պահեստներից մինչև մարզային կենտրոններ և առողջապահական հաստատություններ:

«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում համավարակի թվերի հաստատուն աճ է գրանցվում: Մեր վիճակագրությունը ևս անհանգստացնող է: Մենք, ինչպես պատվաստումային գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ այսօր, վստահ ենք, որ պատվաստումները գործուն միջոց են համավարակի դեմ պայքարում: Սակայն պատվաստանյութերի հասանելիությունից բացի, պետք է հոգալ նաև մարզային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա հասնող պատվաստանյութի պահման ճիշտ պայմանների մասին: Մեր գործընկերների նվիրաբերած այս սառցարան-մեքենան թույլ կտա բաշխումն իրականացնել առավել անվտանգ ու արդյունավետ պայմաններով»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։