Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել Խաչատրյանների 14-րդ զավակը

Լուրեր

26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
Բոլորը

Գյումրու ծննդատանը ծնվել է Լիլիթ և Եղիշե Խաչատրյանների 14-րդ զավակը․ փոքրիկին անվանել են Աննա։

40-ամյա բազմազավակ մայրը՝ Լիլիթ Խաչատրյանը, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ 7 տղա և 7 աղջիկ ունի, երեխաներից 5-ը դպրոցական են։ Մեծ դստերը՝ 22-ամյա Շուշանին, վերջերս են ամուսնացրել։ Նա նկարչուհի է, երեխաներից մի քանիսը նույնպես զբաղվում են արվեստով, տարբեր երաժշտական գործիքներ են նվագում։

«14 երեխաների մայր լինելը, բնականաբար, հեշտ չէ, դժվարություններ շատ կան, բայց դրանք հաղթահարելի են։ Հատկապես մեր քաղաքի պայմաններում դժվար է երեխաներին մեծացնելը, ամուսինս աշխատում է, հաղթահարում ենք, պետությունից ո՛չ ակնկալիք կա, ո՛չ էլ օգնություն։ Միակ օգնությունը նպաստն է, բայց, փա՛ռք Աստծո, ապրում ենք։ Պետության կողմից բազմազավակությունը խրախուսելու միջոցներից մեկը եղել է 2016 թվականին, երբ մեզ բնակարան տրամադրեցին, դրանից հետո կոնկերտ ես չեմ զգում բազմազավակության խրախուսման դեպքեր։ Կարծում եմ՝ ճկուն ծրագրեր են պետք։ Ամուսինս արհեստավոր է, շատ դեպքերում արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն, Գյումրու պայմաններում դժվար է հաց վաստակելը»,- ասաց Լիլիթ Խաչատրյանը։

Նա հայ մայրերին խորհուրդ է տալիս մտածել ժողովրդագրական խնդիրների մասին, հատկապես՝ 44-օրյա պատերազմի ծանր կորուստներից հետո։

«Ամեն երեխա Աստծո պարգևն է, ամեն երեխա իր «ղսմաթն» ունի, բազմազավակ երեխաների մայր լինելը ուրախություն է։ Պետությունը ևս պիտի խրախուսի, որ մայրերը չխուսափեն երեխաներ ունենալուց, կարողանան պահել, շատերը հենց սոցիալական խնդիրներից ելնելով երեխաներ չեն ունենում։ Բայց քանի տղաներ կորցրեցինք պատերազմին, մի՞թե չպիտի մտածենք մեր ազգի մասին»,- ասաց Լիլիթ Խաչատրյանը։

Ի դեպ, նա հաջորդ տարի բանակ կճանապարհի բժշկական քոլեջում սովորող որդուն՝ Զավենին։

Արմիկ Մովսիսյան