Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը գործարարության օրեր է անցկացրել

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Առաջին անգամ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցան երկու երկրների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր, տեղեկացնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունից։

«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր 2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվեցին նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվեցին շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը:

«Նիդերլանդների ու Հայաստանի տնտեսական համագործակցության պոտենցիալը, միանշանակ, առկա է, ու մենք, դեսպանատան գործունեության երկու տարիների ընթացքում տեսնում էինք նման միջոցառման անհրաժեշտությունը։ Հուսով ենք՝ առաջիկայում համագործակցության ավելի բարձր մակարդակ տեսնել թե՛ մեր կողմից առանձնացված, թե մյուս ոլորտներում»,- նշեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Հուլիսի 6-7-ը տեղի ունեցած գործարարության օրերի շրջանակում տեղի ունեցավ նաև Հայ-նիդերլանդական առևտրի պալատի պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան և Հայ-նիդերլանդական առևտրի պալատի միջև ստորագրվեց հուշագիր համատեղ կառուցողական մոտեցմամբ երկու երկրների գործարար համայնքի ավելի սերտ համագործակցության ու հեռանկարային նախագծերի իրականացման համար

«Հայ-նիդերլանդական առևտրի պալատի հիմնադրման գաղափարը վաղուց կար, աշխատանքի բերումով կապ ունենալով երկու երկրների շուկաների հետ՝տեսնում էի անհրաժեշտությունը, վերջին մեկ տարում Հայաստանում Նիդերլանդների նորաբաց դեսպանատան հետ սերտ համագործակցության շնորհիվ գաղափարն իրականություն դարձավ: Պալատի առաքելությունը հայ-նիդերլանդական տնտեսական և կրթական կապերի զարգացումն ու ամրապնդումն է՝ երկու երկրների միջև չօգտագործված ողջ ներուժը իրացնելու շնորհիվ»,- նշեց պալատի նախագահ Լևոն Հայրապետյանը։