Ճապոնիայի նախկին վարչապետի մարդասպանը պատմել է հանցագործության շարժառիթների մասին

Լուրեր

26.11.2024 | 10:02
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2024 | 09:46
Հրդեհ Գառնի գյուղում․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և անասնագոմը՝ մասամբ
26.11.2024 | 09:31
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիայի ռազմածովային ուժերի վետերան Տեցույա Յամագամին, որը ձերբակալվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության կասկածանքով, ասել է, որ կրակել է Աբեի վրա, քանի որ շատ հիասթափված է քաղաքական գործչի աշխատանքից,  հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ինքնաշեն հրազենով սպանության փորձ կատարելու կասկածանքով դեպքի վայրում ձերբակալվել է ռազմածովային ուժերի վետերան, 41-ամյա Տեցույա Յամագամին։

Ականատեսները պատմել են, որ Աբեն պատրաստվում էր սկսել իր ելույթը, երբ Յամագամին մոտեցել է նրան թիկունքից և երկու կրակոց արձակել, որոնցից երկրորդը դիպել է նախկին վարչապետին։

Աբեի անվտանգության աշխատակիցներից մի քանիսը բռնել են Յամագամին, իսկ մյուսները փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքական գործչին՝ նախքան նրան ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխելը:

Տաթև Ֆռանգյան