Բուլղարիան արգելափակել է 890 հազար դոլարի փոխանցումը Ռուսաստանի դեսպանատանը

Լուրեր

01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
Բոլորը

Բուլղարիայում ԵՄ պատժամիջոցների պատճառով արգելափակվել է Սոֆիայում ՌԴ դեսպանատան հաշվեհամարին 890 հազար դոլարի փոխանցումը։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Փոխանցում կա ՌԴ դեսպանատանը, որն ուղղակիորեն մտնում է Եվրահանձնաժողովի պատժամիջոցների տակ: ՌԴ դեսպանատունը խնդրել է վերացնել այդ փոխանցման նկատմամբ պատժամիջոցները, և այժմ չեղարկումը համաձայնեցվում է ԵՀ-ի հետ»,- ասել է նա։

Վասիլևի խոսքով՝ ՌԴ դեսպանատանը պնդում են, որ այդ գումարը նախատեսված է աշխատավարձերի վճարման համար։ Բուլղարիայի Ֆինանսների նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ փոխանցման արգելափակումը տեղի է ունեցել ավտոմատ կերպով՝ ուկրաինական պատերազմի պատճառով ԵՄ պատժամիջոցների հիման վրա։ Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատանը հաստատել են փոխանցման արգելափակման մասին տեղեկությունը, սակայն հրաժարվել մեկնաբանություններից։

«Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Տոշկո Յորդանովը հաշիվների արգելափակումն անվանել է «հիմարություն»՝ նշելով, որ ի պատասխան՝ ռուսական կողմը կարող է արգելափակել բուլղարացի դիվանագետների հաշիվները Մոսկվայում։

Տաթև Ֆռանգյան