Բաբաջանը կոչ է անում նախագահի ընդդիմադիր միասնական թեկնածու առաջադրել՝ Էրդողանին հեշտությամբ հաղթելու համար

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը կոչ է արել միասնական ընդդիմադիր թեկնածու ընտրել, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում հեշտությամբ կհաղթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Բաբաջանն ասել է, որ անհրաժեշտ է մաքուր հաղթանակ քվեարկության երկու հնարավոր փուլերից առաջինում՝ ապահովելու, որ ընտրությունների արդյունքը կասկածի տակ չդրվի: Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մինչև հաջորդ տարվա հունիս։

«Ընտրությունների անվտանգության համար թեկնածուների միջև ձայների տարբերությունը նույնպես պետք է հստակ լինի»,-ասել է Բաբաջանը։

Նրա ղեկավարած DEVA-ն վեց ընդդիմադիր կուսակցությունից բաղկացած Ազգային դաշինքի մաս է, որը դեռ չի հայտարարել թեկնածուի անուն։ Դաշինքի ամենամեծ քաղաքական խմբավորման՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել որպես թեկնածու։ Սակայն հարցումները ցույց են տալիս, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերն ավելի մեծ տարբերությամբ կհաղթեն Էրդողանին։

Էրդողանն իր հերթին նախորդ ամիս հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

«Մեր «պլան Ա»-ն է՝ համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ։ Սակայն վեց կուսակցությունից յուրաքանչյուրը կմասնակցի ընտրություններին իր թեկնածուով, ինչպես դա արել են 2018 թվականին, եթե դաշինքը չկարողանա համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ»,- ասել է Բաբաջանը։

Նա նշել է, որ սոցհարցումները հիմնական գործոնն են միասնական թեկնածուի ընտրության գործընթացում։

Նշենք, որ Էրդողանի վարկանիշն անկում է ապրում երկրում աննախադեպ տնտեսական ճգնաժամի ու գնաճի պայմաններում։

Հավելենք, որ Ալի Բաբաջանը նախկինում եղել է Թուրքիայի փոխվարչապետը, էկոնոմիկայի, ինչպես նաև ԱԳ նախարարը։ Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից էր և նրա առաջնորդ ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից։ Սակայն Էրդողանի քաղաքականության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Բաբաջանը 2019  թվականին դուրս եկավ իշխող ուժից և 2020-ին հիմնեց իր կուսակցությունը։

Էմմա Չոբանյան