Իսրայելը հայտնել է Թուրքիայում իր տնտեսական գրասենյակի վերաբացման մասին՝ երկրների հարաբերությունների բարելավման ֆոնին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ վերաբացնելու է իր տնտեսական և առևտրային գրասենյակը Թուրքիայում, քանի որ երկրները աշխատում են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները, որոնք լարված են ավելի քան մեկ տասնամյակ, հայտնում է Reuters-ը։

Երկու երկրներն էլ դեսպաններին արտաքսել են 2018 թվականին և հաճախ են տարաձայնություններ ունեցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ, թեև այժմ ձգտում են վերականգնել դիվանագիտական ներկայացուցչությունները դեսպանների մակարդակով։

Չնայած խնդիրներին՝ երկրները պահպանել են առևտուրը, և Թուրքիան շարունակում է մնալ Իսրայելի կարևորագույն գործընկերներից մեկը: Երկկողմ առևտուրը 2021 թվականին աճել է 30 տոկոսով՝ հասնելով 7,7 միլիարդ դոլարի։

«Տնտեսական ներկայացուցչության վերաբացումն արտացոլում է Թուրքիայի հետ տնտեսական կապերը խորացնելու՝ Իսրայելի հանձնառությունը։ Մենք մտադիր ենք շուտով խթանել երկրների միջև համատեղ տնտեսական համաժողովն ավելի քան մեկ տասնամյակ անց»,- ասել է Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը։

Այս քայլը կօգնի ավելի քան 1500 իսրայելական ընկերություններին, որոնք Թուրքիա արտահանում են իրականացնում։

Էմմա Չոբանյան