Շվեդիայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները վստահեցրել են, որ քրդերին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ որոշումներն ընդունելու են դատարանները

Լուրեր

16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
Բոլորը

Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն վստահեցրել են, որ կկատարեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դրա հետ մեկտեղ՝ չեն երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն, գրում է swissinfo-ն։

«Մենք լիովին կատարելու ենք հուշագրի պայմանները, բայց այն չի պարունակում մարդկանց որևէ ցուցակ կամ դրա նման մի բան»,- ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիան արտահանձնման նոր դիմումներ ուղարկել է։

«Հուշագրում մենք վստահեցրել ենք Թուրքիային, որ լրջորեն ենք վերաբերվելու ահաբեկչության դեմ պայքարին և արտահանձնման բոլոր գործընթացներն անցնելու են մեր օրենսդրությանը համապատասխան։ Գերագույն դատարանն է վերջնական որոշում կայացնելու, այլ ճանապարհ չկա»,- հավելել է Լինդեն։

Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն իր հերթին ասել է, որ իր տեղեկություններով՝ Անկարայի կողմից կոնկրետ անձանց արտահանձնելու նոր խնդրանքներ չեն եղել։

«Որքան գիտեմ՝ նոր հարցումներ չեն եղել։ Ֆինլանդիան անվտանգ հանգրվան չէ ահաբեկիչների համար և չի ցանկանում լինել ապագայում: Մենք խստացնում ենք մեր օրենսդրությունը, և դա նշվել է հուշագրում։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է»,- ասել է նա։

Հավելենք, որ Թուրքիան չեղարկել է իր վետոն Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասով և երեք երկրների միջև հուշագիր է կնքվել։

Էմմա Չոբանյան