Ռուսաստանը Հրեական գործակալությանը հանձնարարել է դադարեցնել երկրում գործունեությունը․ The Jerusalem Post

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը Հրեական գործակալությանը հրահանգել է դադարեցնել բոլոր գործողությունները երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Նշվում է, որ հրամանը տրվել է ՌԴ Արդարադատության նախարարության կողմից անցյալ շաբաթվա սկզբին։ Հրեական գործակալության պաշտոնյաները հաստատել են, որ նամակը ստացվել է, սակայն չեն մեկնաբանել պատասխանը, որը ներկայում քննարկվում է կազմակերպության գրասենյակներում Երուսաղեմում՝ Արտաքին գործերի նախարարության և վարչապետի գրասենյակի հետ խորհրդակցելով:

«Որպես Ռուսաստանում Հրեական գործակալության պատվիրակության աշխատանքի մաս՝ մեզանից երբեմն պահանջում են որոշակի ճշգրտումներ կատարել, ինչպես պահանջում են իշխանությունները։ Շփումները իշխանությունների հետ մշտապես տեղի են ունենում՝ նպատակ ունենալով շարունակել մեր գործունեությունը իրավասու մարմինների կողմից սահմանված կանոններով, նույնիսկ մեր օրերում նման երկխոսություն է տեղի ունենում»,- լրատվամիջոցին ասել են Հրեական գործակալությունից։

«Հրեական համայնքի մարդիկ զգում են, թե ինչպես է երկաթե վարագույրն իջնում իրենց վրա և վախենում են, որ չեն կարողանա փախչել երկրից»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ «մի շարք հրեաներ ասել են, որ ռուսական իշխանությունները փորձում են ձերբակալել իրենց, և որ վախենում են իրենց կյանքի համար»։

Հրեական գործակալության հիմնական նպատակներից է խթանել և դյուրացնել հայրենադարձությունը ողջ աշխարհի հրեական համայնքներից: Եթե այն չկարողանա գործել ՌԴ-ում, սա կլինի 30 տարվա մեջ առաջին դեպքը։

Իսրայելի հայրենադարձման և ինտեգրման նախարար Պնինա Տամանո-Շատան արձագանքել է հրապարակմանը՝ ասելով. «Այսօր առավոտյան ինձ տեղեկացրեցին Ռուսաստանի Արդարադատության նախարարության որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ Հրեական գործակալությունը կառավարության և նախարարության կենտրոնական թևն է, աջակցում է  ամբողջ աշխարհից հրեաների ներգաղթին դեպի Իսրայել պետություն»։

Նա նշել է, որ գործակալությունը պետք է շարունակի գործել և այդ հարցով դիմել է վարչապետին՝ խնդրելով աշխատել Մոսկվայի վարչակազմի հետ՝ խնդիրը լուծելու համար։

Էմմա Չոբանյան