«Սասնա ծռերի» 11-ն անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը մերժվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Սասնա ծռերի» 11-ն անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով դատական նիստին դատավոր Արշակ Վարդանյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտարարեց, որ ներկայացված միջնորդություններից դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը բավարարել, իսկ կալանքի վերաբերյալ միջնորդություններին անդրադառնալով ասաց, որ Արամ Հակոբյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժում է, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու կամ գրավի դիմաց բաց թողնելու միջնորդությունները ևս մերժվեցին, ինչին հաջորդեցին դահլիճից ամոթ վանկարկումներն ու սուլոցները:

Մեղադրյալները լքեցին դահլիճը, իսկ նիստին ներկաներն էլ դատավորին հայհոյելով հեռացան դահլճից: Դատավորը շարունակում էի այս ամենի ֆոնին ընթերցել իր որոշումը, որը դահլիճի աղմուկի պատճառով լսելի չէր:

Ըստ երևույթին դատավորը բոլորի կալանքի որոշումը թողեց անփոփոխ:

Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները միջնորդել էին փոխել կամ վերացնել ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Նշենք, որ դատավորի խոսքը լսելի չէր դատարանում՜ հավաքվածների «ամոթ-ամոթ» բղավոցների ներքո: