Այսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը:

Օրենսգրքերի կիրառությունն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ծավալուն աշխատանք։ Մասնավորապես.

իրականացվել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրությունը հնարավորինս սահուն գործարկելու նպատակով,

մշակվել և ընդունվել են հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող շուրջ 100 օրենքների և շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր,

իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար ամիսներ շարունակ իրականացվել են վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ,

վերապատրաստումներին համընթաց և դրանց հիման վրա մշակվել են տեսադասախոսություններ, որոնք հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում (https://justiceacademy.am/#2413) և յութուբյան ալիքում (https://bit.ly/3xzGrWk),

զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ուղեցույցները:

Կոչ ենք անում իրավակիրառ մարմինների մեր գործընկերներին՝ հնարավորինս շատ օգտվել նոր օրենսգրքերով նախատեսված արդյունավետ լուծումներից, որոնք ուղղված են վարութային արդյունավետության ապահովմանը, հանցանքների բացահայտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների նախատեսմանը:

Օրենսգրքերն ուժի մեջ մտնելուն պես նախարարությունը հետևողական է լինելու` վեր հանելու բոլոր հնարավոր խնդիրները և ապահովելու դրանց հասցեագրումը»,- ասված է հաղորդագրությունում։