Թուրքիայում արգելափակվել են DW և «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցների կայքերը

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում արգելափակվել է Deutsche Welle մեդիա ընկերության կայքը։ Համապատասխան որոշումը կայացրել է Անկարայի դատարանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) ներկայացուցիչը։ Խոսքը հեռարձակման բոլոր 32 լեզուներով կայքէջերի մասին է։

Լրատվականը մտադիր է դատարանում վիճարկել թուրքական կողմի դիրքորոշումը։ Բացի DW-ից՝ արգելափակվել է նաև «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքը։

Դեռևս մի քանի ամիս առաջ RTÜK-ը արտասահմանյան հեռարձակողներից պահանջել էր դիմում ներկայացնել՝ ինտերնետ հեռարձակման լիցենզիա ստանալու համար։ Ըստ DW-ի՝ նման քայլը «թույլ կտա Թուրքիայի կառավարությանը գրաքննել խմբագրական բովանդակությունը», ինչն «անընդունելի կլինի անկախ լրատվամիջոցների համար»:

Փետրվարին Deutsche Welle-ն և «Ամերիկայի ձայնը» հայտարարել էին, որ չեն դիմելու Թուրքիայում արտոնագրի ստացման համար։ Թուրքական կողմի պահանջը հիմնված է իրավական նորմի վրա, որն ուժի մեջ է մտել 2019 թվականին։ Նույն թվականին DW-ն, համաձայն թուրքական օրենսդրության, բացել է իր ներկայացուցչությունը երկրում։

Միաժամանակ, Լրագրողների գերմանական միությունը կոչ է արել թուրքական կողմին՝ անհապաղ վերացնել լրատվամիջոցի դեմ կիրառված միջոցները։

«Deutsche Welle-ի արգելքը չի կարող բացատրվել որևէ կերպ՝ բացի Էրդողանի ավտոկրատիայի կամայականությունից»,- ասել է միության ղեկավար Ֆրենկ Իբերալը։

Էմմա Չոբանյան