Բացակայել է նիստերից, չի կատարել պարտականությունները․ Ծովինար Վարդանյանը ներկայացրեց Վահե Հակոբյանի պաշտոնանկության հիմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:42
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
15.05.2026 | 10:23
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ընթանում է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացնելն է։ Հիմքում նրանց բացակայություններն են։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, հիմնավորելով Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման իրենց նախաձեռնությունը, ընդգծեց, որ, Հակոբյանը բացակայել է նիստերից և չի կատարել իր պարտականությունները:

Վարդանյանի խոսքով՝ 8-րդ գումարման առաջին օրացույցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ:

Պատգամավորը հավելեց, որ ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ: Քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Մանրամասները՝ տեսանյութում: