Վերամիավորված 7 պոլիկլինիկաներից միայն 2-ը կտեղափոխվեն, մյուսները կգործեն նույն տեղում․ փոխքաղաքապետ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

«Բուժօգնության առաջնային օղակի վերակազմակերպումը կբերի ծառայությունների հասանելիության, նոր ծառայությունների ներդրման, ֆինանսական առողջացման»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

Փոխքաղաքապետի խոսքով` խոշորացվող 7 առաջնային օղակի կազմակերպություններից` Նուբարաշենի, Սարի թաղի, Նորագավիթի, Նորք Մարաշի պոլիկլինիկաները կպահպանեն իրենց աշխարհագրական դիրքը:  Նուբարաշենի պոլիկլինիկան այս տարի կվերանորոգվի, ապա կվերազինվի: Վերակազմակերպվող օղակներում անձնակազմի կրճատումներ ևս չեն սպասվում:

«Քննարկում կա Լեո փողոցի վրա գտնվող թիվ մեկ պոլիկլինիկայի և «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի ծառայությունները տեղափոխել մեկ այլ վայր: Այս տարի նախատեսում ենք քաղաքապետարանի բյուջեից 230 միլիոն դրամի սարքավորումներ և բժշկական պարագաներ ձեռք բերել: Թվով 8 նոր ռենտգեն սարքավորում ենք նախատեսում ունենալ, իսկ մինչ տարեվերջ պոլիկլինիկաներում բոլոր չափիչ սարքավորումները` ճնշման սարք, ջերմաչափ, կշեռք կփոխարինվեն թվային նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան ավելի սեղմ ժամանակահատվածում սպասարկել քաղաքացիներին»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ փորձ է արվում քաղաքացիների շրջանում կտրուկ վերականգնել վստահությունը Երևան քաղաքի պոլիկլինիկաների նկատմամբ՝ ի հաշիվ ծառայությունների որակի, շենքային պայմանների բարելավման:

Մանրամասները՝ տեսանյութում: