Գերմանիան հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի համար զենքի էմբարգո չկա

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի համար սպառազինությունների արտահանման էմբարգո չկա։ Այս մասին գրում է DW-ի թուրքական ծառայությունը։

Հարցին՝ արդյո՞ք Գերմանիան կվերացնի զենքի արտահանման սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թուրքիայի նկատմամբ այն բանից հետո, երբ Անկարան «կանաչ լույս» վառեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերի հարցում, Շոլցը պատասխանել է, որ ներկայում որևէ էմբարգո չկա։

2019 թվականին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո Գերմանիան հայտարարել էր, որ թույլ չի տա զենքի արտահանումը, որը կարող է օգտագործվել Սիրիայում։ Շվեդիան ու Ֆինլանդիան ևս Թուրքիա զենքի մատակարարման էմբարգո էին սահմանել՝ Սիրիա թուրքական ներխուժումից հետո։

Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ ողջունում են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունից հետո։

«Երկու երկրներն էլ շատ են համապատասխանում մեր դաշինքին»,- ասել է Շոլցը՝ նշելով, Գերմանիան կգործադրի ջանքերի իր բաժինը Արևելյան Եվրոպայի գործընկերների անվտանգության համար։

Էմմա Չոբանյան