Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ հռչակագիրը Թուրքիայի հաղթանակն է

Լուրեր

16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
Բոլորը

ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները պետք է միասնական և ամուր դիրքորոշում որդեգրեն ահաբեկչության դեմ և ուժեղացնեն համագործակցությունն այս արհավիրքի դեմ պայքարում: Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Խոսելով ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին՝ Էրդողանն ասել է, որ «Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ հռչակագիրը դիվանագիտական հաղթանակ է Թուրքիայի և թուրք ժողովրդի համար՝ բանակցությունների բարդ գործընթացի արդյունքում»։

Էրդողանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել 73 անձի։ Նա հավելել է, որ Անկարան ուշադիր հետևելու է եռակողմ հուշագրի դրույթների կատարմանը և հետագա քայլերը կձեռնարկի՝ հաշվի առնելով իրերի իրական վիճակը։

«Եթե Սկանդինավյան երկրների հայտը չհաստատվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը չի ավարտվի։ Ուստի Ֆինլանդիան և Շվեդիան պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Այս երկրները պետք է փակեն դռները PKK-ի, YPG-ի և FETÖ-ի ահաբեկիչների համար։ Անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարել ազգային օրենսդրության մեջ։ Եթե ​​այս խոսքերը չեն կատարվում, ուրեմն թող չնեղանան։ Մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Եթե ​​այդ խոսքերը չկատարվեն, ապա անդամակցության հարցը Թուրքիայի խորհրդարանում չի քննարկվի»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան