Ջո Բայդենը խոսել է պատերազմից առաջ Պուտինին ուղղված նախազգուշացման մասին

Լուրեր

16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմել է, թե ինչպես է նախքան Ուկրաինա ռուսական ներխուժումը նախազգուշացրել նախագահ Վլադիմիր Պուտինին` հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի արձագանքի մասին, փոխանցում է Korrespondent-ը։

«Նույնիսկ պատերազմի սկսվելուց առաջ ես Պուտինին ասացի, որ եթե նա հարձակվի Ուկրաինայի վրա, ՆԱՏՕ-ն ոչ միայն կուժեղանա, այլև ավելի համախմբված կլինի, մենք կպաշտպանենք ժողովրդավարությունն աշխարհում, կկանգնենք ագրեսիայի դեմ և կպաշտպանենք կանոնների վրա հիմնված կարգը: Սա հենց այն է, ինչ մենք տեսնում ենք այսօր»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա ամփոփել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները՝ նշելով, որ «խոսում է դաշինքի ամրապնդման մասին՝ դիմակայելու այսօրվա աշխարհի մարտահրավերներին և այն սպառնալիքներին, որոնց մենք կբախվենք ապագայում»։ Բայդենը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի վերջին ռազմավարական հայեցակարգն ընդունվել է 12 տարի առաջ, որում «Ռուսաստանը բնութագրվում էր որպես գործընկեր, իսկ Չինաստանը նույնիսկ չէր նշվում»։

«Աշխարհը փոխվել է, և ՆԱՏՕ-ն նույնպես փոխվում է: Մենք երկու նոր անդամների հրավիրեցինք՝ միանալ ՆԱՏՕ-ին: Դա պատմական գործողություն էր: Ֆինլանդիան և Շվեդիան, չեզոքության երկարատև ավանդույթներով, նախընտրեցին միանալ ՆԱՏՕ-ին։ Դա մեր պատասխանն է ռուսական ագրեսիային, և որպեսզի օգնենք Ուկրաինային՝ պաշտպանել ինքն իրեն»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Տաթև Ֆռանգյան