Շվեդիան և Ֆինլանդիան հաջորդ երեքշաբթի կստորագրեն ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը

Լուրեր

28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
Բոլորը

Շվեդիան և Ֆինլանդիան հաջորդ երեքշաբթի կստորագրեն ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը՝ դաշինքին պաշտոնապես միանալու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է VOA-ն։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Թուրքիայի կողմից Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ եռակողմ համաձայնագրի կնքումը, որը ճանապարհ հարթեց դաշնակիցների համար՝ հրավիրելու նրանց միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։

Հիշեցնենք, որ Թուրքիան ի սկզբանե դեմ էր Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն և պահանջում էր բավարարել մի շարք պայմաններ, մասնավորապես, արտահանձնել այն անձանց, ում Անկարան համարում է ահաբեկիչների հետ կապ ունեցող, և երաշխիքներ՝ զենքի մատակարարման սահմանափակումները հանելու համար։

Սկանդինավյան այս պետությունների՝ դաշինքին միանալու արձանագրությունը պետք է վավերացվի ՆԱՏՕ անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանների կողմից, որպեսզի Շվեդիան և Ֆինլանդիան նույնպես կարողանան օգտվել դաշինքի հավաքական պաշտպանության դրույթներից:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շնորհիվ դաշինքի անդամները կկարողանան վճռականություն դրսևորել Ռուսաստանի դեմ, որը ՆԱՏՕ-ն այժմ դիտարկում է ոչ թե որպես հնարավոր հակառակորդ, այլ որպես անվտանգության ուղղակի սպառնալիք։

Տաթև Ֆռանգյան