ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային 800 միլիոն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնության մասին․ Ջո Բայդեն

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային 800 միլիոն դոլարի նոր «ռազմական օգնություն» տրամադրելու մասին, որը կներառի հակաօդային պաշտպանություն: US News-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Ջո Բայդենն ասել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք պատրաստվում ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք հայտարարել Ուկրաինային ավելի քան 800 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր, հավելյալ հրետանի և զինամթերք, հակամարտկոցային ռադարներ, լրացուցիչ սպառազինություն՝ արդեն իսկ Ուկրաինային փոխանցված համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար»,- ասել է Բայդենը։

Տաթև Ֆռանգյան