Բայդեն-Էրդողան հանդիպումից հետ ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին

Լուրեր

31.05.2026 | 19:16
Մեզ սարքում են ՌԴ-ի թշնամի, տանում Ուկրաինայի ճանապարհով․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 18:10
Ժամանակը չէ. Քոչարյանը` իր ընտրվելու շանսերի մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 17:47
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 17:19
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն
31.05.2026 | 16:05
Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ
31.05.2026 | 15:52
Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը «կանաչ լույս» է վառել Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի համար՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։ Երկու երկրների նախագահների հանդիպումը շուրջ 1 ժամ է տևել, հայտնում է Reuters-ը։

Հանդիպումից հետո Պենտագոնում պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստե Վոլանդերն ասել է, որ Թուրքիայի հզոր պաշտպանական կարողությունները կամրապնդեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը:

«ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի կործանիչների արդիականացմանը, քանի որ այն ներդրում է ՆԱՏՕ-ի անվտանգության, հետևաբար՝ ԱՄՆ-ի անվտանգության գործում։ Այդ ծրագրերն աշխատանքային փուլում են և պետք է մշակվեն մեր պայմանագրային գործընթացներով»,- ասել է Վոլանդերը։

Հավելենք, որ դեռևս հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել Lockheed Martin-ի արտադրության 40 միավոր F-16 և շուրջ 80 արդիականացման հավաքածու:

Մարտին էլ Պետքարուղարությունը նամակ էր գրել ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներին, որոնք դեմ էին վաճառքին՝ ասելով, որ ԱՄՆ-ի պաշտպանական առևտրային կապերը Թուրքիայի հետ ծառայում են Վաշինգտոնի շահերին:

Վոլանդերի այս մեկնաբանությունները հնչում են մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիան վերացրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում վետոն:

«ԱՄՆ-ին ուղղված Թուրքիայի դիմումներն այս համաձայնագրի մաս չեն։ Այս համաձայնագիրը երեք երկրների միջև է՝ Թուրքիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի։ ԱՄՆ-ն դրա մաս չէ»,- լրագրողներին ասել է Պենտագոնի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան