Amnesty International-ը Մարիուպոլի թատրոնի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է որակել

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 16-ին Ռուսաստանի զինված ուժերի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնին հասցված ավիահարվածը որակել է որպես ռազմական հանցագործություն։

AI-ն ապացույցներ է հավաքել գրեթե երեք ամիս և այսօր հրապարակել է իր զեկույցը, որը ներառում է 52 մարդու՝ ռմբակոծությունից փրկվածների և ականատեսների պատմություններ։ Նրանցից 28-ը ռուսական ինքնաթիռի հարձակման ժամանակ եղել է թատրոնի շենքում կամ դրա մոտակայքում:

«Մարիուպոլի թատրոնի վրա հարձակումը ռազմական հանցագործություն է, որը կատարվել է ռուսական զորքերի կողմից»,- ասել է Amnesty International Germany-ից Ջուլիա Դուխրոուն: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, շենքի վրա 500 կիլոգրամանոց երկու ռումբ են նետել։

Միևնույն ժամանակ, իրավապաշտպաններն իջեցրել են ավիահարվածի զոհերի նվազագույն թվի գնահատականը. այժմ նրանք ասում են, որ առնվազն 12 մարդ է զոհվել, շատերը ծանր վիրավորվել են։ Սա, ինչպես բացատրում է AI-ն, պայմանավորված է նրանով, որ Մարիուպոլի շատ բնակիչներ, որոնք ապաստան են գտել թատրոնում, այնտեղից հեռացել են հարձակումից մի քանի օր առաջ, իսկ մնացածների մեծ մասը թաքնվել է նկուղում կամ շենքի այլ մասերում, որոնք չեն տուժել հզոր պայթյունից։

Նախկինում դրամատիկական թատրոնին հասցված հարվածի հետևանքով խաղաղ բնակչության զոհերի թիվը գնահատվում էր մի քանի հարյուր մարդ։

Պատերազմի բռնկումից հետո ուկրաինական Մարիուպոլ քաղաքը շաբաթներ շարունակ պաշարված էր ռուսական զորքերի կողմից, իսկ մայիսի կեսերից այն օկուպացված է։ Մտավախություն կա, որ շրջափակման ընթացքում մի քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել նավահանգստային այս քաղաքում:

Տաթև Ֆռանգյան