Այսօր երեկոյան Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կմրցի Ջիբրալթարի թիմի հետ
Մալթայում մեկնարկել է Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնության խմբային մրցաշարը․ տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։
«Հայաստանի ազգային հավաքականը, ամերիկահայ նշանավոր մարզիչ Ռեքս Քալամյանի ղեկավարությամբ, այսօր, 20. 30 –ին, իր մրցավեճը կսկսի Ջիբրալթարի թիմի հետ: Հավելենք, որ Հայաստանի հավաքականին է միացել առաջատար Քրիս Ջոնսը։ Նա Լիոնի «Ասվել» թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Ինչ վերաբերում է առաջատարներից Անդրե Սփայթ-Մկրտչյանին , ասենք, որ նա, թեթև վնասվածքից հետո, նույնպես միացել է թիմակիցներին:
Ի դեպ, երեկ, Սան Մարինոյի հավաքականը 61:47 հաշվով հաղթել է հենց ջիբրալթարցիներին»,- ասված է հաղորդագրությունում։