Սպիտակ տունն այլևս չի հավատում, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել պատերազմում կորցրած իր բոլոր տարածքները․ CNN

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տունը սկսել է կասկածել, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել պատերազմի չորս ամիսների ընթացքում կորցրած բոլոր տարածքները, նույնիսկ այն ծանր սպառազինությամբ, որը Կիևը խնդրում է։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշ անանուն խորհրդականների՝ հնարավոր է՝ ժամանակն է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի հաղթանակի համար նոր չափորոշիչներ որոշի ու ճանաչի, որ իր երկիրը չափերով փոքրացել է։

Նշվում է, որ ԱՄՆ պաշտոնյաների տրամադրությունը փոխվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, քանի որ Ուկրաինան անհաջող պայքարում է Դոնբասում Ռուսաստանի հարձակումը զսպելու համար և օրական մինչև 100 զինվորի ծանր կորուստներ կրում։

CNN-ի աղբյուրներն ընդգծում են, որ ամերիկյան շրջանակներում հոռետեսությունը ոչ մի կերպ չի նշանակում, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կհամոզի Ուկրաինային գնալ տարածքային զիջումների՝ պատերազմը դադարեցնելու համար։ Բացի այդ, բազմաթիվ ռազմական փորձագետներ, այդ թվում՝ ամերիկյան, կանխատեսում են, որ այս տարվա երկրորդ կեսին ուկրաինական բանակը կկարողանա հակահարձակում սկսել և հետ վերցնել տարածքների մի մասը։

Բացի այդ, Բայդենի խորհրդականներից մեկն ասել է, որ Ուկրաինայի ապագան, այդ թվում՝ սահմանների առումով, կախված է այն օգնությունից, որը կցուցաբերի Արևմուտքը։ Աղբյուրի խոսքով՝ Ուկրաինան պաշտոնապես պահանջել է ԱՄՆ-ից առնվազն 48 բազմակի հրթիռային կայանք, սակայն Պենտագոնը մինչ օրս խոստացել է ընդամենը ութը:

Էմմա Չոբանյան