Թուրքիայում ջրհեղեղներն ու հորդառատ անձևները կաթվածահար են արել կյանքը երկրի մի շարք շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանում ջրհեղեղներից տուժել են Մարմարայի, Էգեյան ծովի, Միջերկրական ծովի ու Կենտրոնական Անատոլիայի շրջանները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ վտանգը շարունակվում է, և հայտարարել, որ Արևմտյան Սևծովյան տարածաշրջանում (Բարթին, Զոնգուլդաք, Քարաբյուկ, Կաստամոնու, Դյուզչե, Սինոպ, Սամսուն և Օրդու) սպասվում են ամպրոպ ու անձրևներ։

Նախօրեին տեղացած տեղատարափ անձրևների հետևանքով վնասված կամրջի պատճառով երթևեկության համար փակվել է Կաստամոնուի և Շենպազարի միջև մայրուղին։ Իրենց տներում արգելափակվածներին փրկել են հրշեջները:

Զոնգուլդաք քաղաքի Ալափլը թաղամասում գետի վարարման հետևանքով որոշ գրասենյակներ և տներ ջրի տակ են անցել։ Տեղատարափ անձրևն ազդել է թաղամասի կյանքի վրա։ Սաքարիայի Քոջաելի թաղամասում էլ հորդառատ անձրևի պատճառով ջրի տակ են մնացել ճանապարհները, որոշ տների առաջին հարկերը։

Բարթինում էլ արդեն երեք օր ուժգին անձրևի պատճառով քաղաքի կենտրոնով անցնող գետը վարարել է՝ հեղեղելով տների առաջին հարկերն ու գրասենյակները։

Էմմա Չոբանյան