G7-ը 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար

Լուրեր

12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
Բոլորը

Բավարիայում անցկացվող G7-ի (Մեծ յոթնյակ) գագաթնաժողովի վերջին օրը մասնակից երկրների ղեկավարները պայմանավորվել են լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար հատկացնել՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով առաջացած սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի դեմ պայքարելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանք նաև հորդորել են պարենային մեծ պաշարներ ունեցող երկրներին օգնել՝ լուծել ճգնաժամը և զերծ մնալ սննդամթերքի հետագա գնումներից՝ համաշխարհային գների է՛լ ավելի արագ աճ չհրահրելու համար։

«Մենք կոչ ենք անում խոշոր բաժնետոմսեր ունեցող գործընկերներին, ինչպես նաև մասնավոր ընկերություններին սննդամթերքը հասանելի դարձնել՝ առանց շուկան մանիպուլյացիայի ենթարկելու»,- ասվում է G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեում։

«Եվրոպայի հացի զամբյուղ» համարվող Ուկրաինայում պատերազմն ու ռուսական զորքերի կողմից նավահանգիստների շրջափակումը հանգեցրել է հացահատիկի և արևածաղկի ձեթի լիակատար պակասի։ Աֆրիկյան որոշ երկրներում արդեն իսկ կախվել է սովի իրական վտանգը:

G7-ը, որը ներառում է ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, դիմել է նաև Ռուսաստանի ղեկավարությանը՝ կոչ անելով անհապաղ վերացնել Սև ծովի նավահանգիստների շրջափակումը, որտեղից արտահանվում է ուկրաինական պարեն: Յոթնյակի ղեկավարները Կրեմլին մեղադրում են նաև Ուկրաինայի գյուղատնտեսության ոլորտը թալանելու մեջ։

Ռուսաստանը չի ճանաչում իր պատասխանատվությունը պարենային ճգնաժամի համար՝ հայտարարելով, որ համաշխարհային շուկա ապրանքների մատակարարման ձախողման մեղավորն Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցներն են։

Տաթև Ֆռանգյան