Տեխնածին բնույթի 17, տարերային՝ 7, կենցաղային բնույթի 24 պատահար. ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 998 զանգ․ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։

«Տեխնածին բնույթի պատահարներից 2 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, որից մեկը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքում, մեկը՝ Մարտակերտի շրջանում: Հրդեհի վերաբերյալ մեկ ահազանգ կեղծ է եղել: Հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան:

ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության հետ մեկտեղ, Արցախի ամբողջ տարածքում իրականացնում է հետախուզական աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 44 պայթուցիչ, 64 հրթիռ, 2 հատ արկ, ականանետի 72 ական, 65 հատ ձեռքի նռնակ:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբի անձնակազմի կողմից կատարվել են դռան 9 և 3 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 10 կանչերի:

Ստեփանակերտի, Մարտակերտի և Ասկերանի ահազանգման կենտրոններում յոթ օրվա ընթացքում օձի հայտնաբերման վերաբերյալ 5 կանչ է գրանցվել: Փրկարարները մեկնել են կանչի վայր և թունավոր սողուններին հայտնաբերելուց հետո՝ տեղափոխել անվտանգ տարածք:

Շաբաթվա տարերային աղետի՝ հունիսի 25-ին տեղացած կարկուտի, ուղեկցող քամու և սելավի պատճառով, նյութական մեծ վնասներ են կրել Մարտակերտի վերին ենթաշրջանում: Կարկուտի հետևանքով մի շարք համայնքներում վնասվել են այգիներն ու գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները, տրանսպորտային միջոցներ, էլեկտրալարեր, բնակելի տներ, հասարակական նշանակության շինություններ: Վնասների չափը ճշտվում է:

ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ծառայություն՝ որի հիմնական նպատակն է ապահով ու անվտանգ դարձնել բնակչության կյանքն ու առօրյան»,- ասված է հաղորդագրությունում։