Կաշառք, փլուզում և հերթեր․ հայկական ծիրանի «բկին կանգնած» Լարսի անցակետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ե՞րբ էիք տեսել, որ ծիրանի առաջին բերքը հասնի, մտնի շուկա և միանգամից ցածր գին գրանցվի։ Երևանում հիմա ծիրան կարելի է գտնել նույնիսկ 250 դրամով։ Ուղղակիորեն գյուղացուց գնելու դեպքում կարելի է գտնել ավելի էժան տարբերակներ։

Ծիրանի այգիներ ունեցողների մի մասը նշում է, որ եկամուտ չի ունենա։

Երևանում աժիոտաժ առաջացրած հորդառատ անձրևն իրականում ավելի լուրջ խնդիրներ է ստեղծել հենց Արարատյան դաշտի գյուղերում։ Եթե Երևանում ծառ է ընկել, տանիք է պոկվել, ապա գյուղացիների համար անձրևն ու քամին բերքի և տարվա եկամտի ճակատագիր են որոշել։

Բայց ավելի լուրջ խնդիրը գյուղացիների համար մթերման գինն է։ Այն հիմնականում թելադրում են հենց արտահանողները։ Սկզբում գինը բարձր է, հետո իջնում է։ Այս տարի այդ անցումը շատ կտրուկ է եղել։ Ֆերմեր Հարություն Մնացականյանը նշում է, որ պատճառը պետք է փնտրել դրսում։

«Գյուղացիները բախվել են լուրջ խնդրի, քանի որ անցած տարվա համեմատ՝ Լարսի դժվարանցանելիության պատճառով բավականին նվազել է արտահանման ծավալը։ Այս տարի էլ ծիրանի բերքը շատ լավ է եղել Սուրենավանի, Արմաշի, Արտաշատի, Քաղցրաշենի շրջաններում, և տեղի է ունեցել ծիրանի գերկուտակում, ինչի պատճառով ծիրանի գնի բավական նվազում է տեղի ունեցել, որը, կարելի է ասել, արդեն ինքնարժեքից ցածր է, և գյուղացիները վնասներ են կրում»,- նշում է Մնացականյանը։

Նա բացատրում է, որ եթե մարդիկ նույնիսկ բերքը վաճառելու հնարավորություն են գտնում, փաստ չէ, որ այն տեղ կհասնի՝ Մոսկվա և այլ ռուսական քաղաքներ։

Հարություն Մնացականյանը նաև նշում է, որ ասեկոսեների համաձայն՝ մեկ բեռնատարի համար պահանջվող կաշառքը կարող է շուրջ 700 դոլար կազմել, ինչը ամեն 1 կիլոգրամ ծիրանը ռուսական սպառողի համար թանկացնում է շուրջ 150 դրամով։

Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը հաստատում է և՛ անցակետում, և՛ Հյուսիսային Կովկասում կոռուպցիոն ռիսկերի փաստը։

Պետրոսյանը նշում է, որ ծիրանի արտահանման միջին գինը շուրջ 400 դրամ է։ Եթե դա նախկինում դեռ տանելի գին էր, ապա այս տարի այն չի ծածկում ծախսերը, քանի որ թանկացումներ են եղել։

«Սա, իհարկե, բարձր գին չէ ամբողջ ծախսերի պայմաններում, երբ եռակի բարձրացել է պարարտանյութի գինը, թունաքիմիկատների, դիզվառելիքի, սպասարկումների, ծառայությունների գներն են բարձրացել։ Եվ ծիրանի գինն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին էր։ Հիմա, երբ խոսում ենք 400 դրամի մասին, պետք է նկատի ունենանք նաև, որ դա տեսակավորված ծիրանն է։ Մոտ 20-30 տոկոսն էլ դառնում է ոչ պիտանի արտահանումների համար։ Իսկ այդ քանակությունը չափազանց ցածր՝ 100 դրամից էլ պակաս գնով ստիպված են լինում հանձնել վերամշակող ընկերություններին կամ այլ կերպ կազմակերպել իրացումը»,- բացատրում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ եթե ծիրանի խնդիրն այսօր լուծվում է, ապա այլ մթերքների պարագայում խնդիրները շարունակվում են։ Վառ օրինակ է կարտոֆիլը, որի արտահանողները նույնպես խնդիրների առաջ են կանգնել։ Իսկ, ընդհանուր առմամբ, ըստ Պետրոսյանի, այսօրվա լուծումները երկարաժամկետ չեն և խնդիրները պահպանվելու են։

Դրա վառ ապացույցն է այսօր Լարսի ճանապարհին տեղի ունեցած փլուզումը։ Ճանապարհի կողքով անցնող գետի վարարման պատճառով Վրաստանի և Ռուսաստանի սահմանի չեզոք գոտում ճանապարհի մի մասը քանդվել է։ Այն վերականգնելը կարող է տևել 7-10 օր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան