Թուրքիայի հյուսիսային շրջաններում ջրհեղեղներ են․ հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Թուրքիայի հյուսիսային Սևծովյան Կաստամոնու նահանգում ջրհեղեղներ են կիրակի տեղացած հորդառատ անձևներից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հյուսիսային Ինեբոլու շրջանի նույնանուն՝ Ինեբոլու գետը դուրս է եկել ափերից ու սկսել ողողել բնակելի տարածքները՝ վնասներ հասցնելով։ Տների նկուղային հարկերը լցվել են ջրով, տեղի իշխանությունները շենքերի առաջին հարկերում գտնվող խանութների տերերին հորդորել են չբացել դրանք։ Տեղացիներին նաև հորդորել են չմոտենալ բանկերին և պատսպարվել շենքերի վերին հարկերում, եթե վտանգի տակ են առաջին և նկուղային հարկերում գտնվող բնակարանները: Անձևների հետևանքով նաև ժամանակ առ ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։

Ջրհեղեղի հետևանքով փլուզվել են գետի վրայով անցնող երկու երկաթյա կամուրջները։ Հեղեղը հանգեցրել են նաև շրջանը Կաստամոնուի կենտրոնին կապող ճանապարհի փակմանը:

Թուրքիայի օդերևութաբանական ծառայությունն ու Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտարարել են վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան։

Ջրհեղեղները խաթարել են կյանքը նաև Կաստամոնուի հարևան Սինոփ և Բարթին նահանգներում, որոնք նույնպես տուժել էին 2021 թվականի օգոստոսին տեղի ունեցած մահացու ջրհեղեղներից: Սինոփի Թյուրքելի թաղամասում հորդառատ անձրևից հետո ջրերը հեղեղել են մզկիթը և մի քանի տներ: Ժամանակավորապես կառուցված կամուրջները, որոնք փոխարինել են անցյալ տարվա ջրհեղեղների հետևանքով վնասված հին կամուրջներին, փակվել են Թյուրքելիի երեք գյուղերում անցումները՝ փակելով մուտքը մոտ 15 գյուղեր, իսկ Թյուրքելի կենտրոնական փողոցը փակվել է ջրհեղեղի պատճառով։ Բարթինում էլ հեղեղները ողողել են տների նկուղային հարկերը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Թուրքիայի հյուսիսային շրջաններում կրկին ջրհեղեղներ էին տեղի ունեցել։

Էմմա Չոբանյան