Կարեն Գիլոյանը Գյումրիում հետևել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի շինարարությանը

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի՝ նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում:

Փոխնախարարի այցի պահին մասնագետներն ամրաններով գործում էին մրցումային դահլիճի տրիբունաների հիմքը, ընթանում էին պարիսպների բետոնային լիցքի աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` նախագծը հաստատելուց և շինարարությունը սկսելուց հետո որոշվել է, որ մարզադպրոցը կունենա նաև լողավազան և հրաձգարան․ «Շինարարների հետ զրուցելուց հետո, երբ տեսանք՝ կա մի հատված, որը կարող է դառնալ հրաձգարան, որոշեցինք սկսել դրա կառուցման աշխատանքները։ Հիմա մենք ուզում ենք այստեղ լողավազան և հրաձգարան ունենալ»։

Կարեն Գիլոյանը ընդգծել է՝ Գյումրին ունենալու է մարզական ժամանակակից համալիր, որտեղ նաև միջազգային մրցաշարեր են անցկացվելու։ Հսկայական կառույցը զբաղեցնելու է շուրջ 10 հեկտար տարածք և պատրաստ է լինելու 2025 թվականին»,- ասված է հաղորդագրությունում։