Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային: Պատվո մատյանում գրառմանը հաջորդել է Ալեն Սիմոնյան-Վոլֆգանգ Սոբոտկա առանձնազրույցը, որից հետո՝ ընդլայնված հանդիպումը:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը հրավերի համար եւ շնորհավորել Հայաստանի ու Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Կողմերը փաստել են, որ երեք տասնամյակի ընթացքում մեր երկրների միջեւ հաստատվել է փոխշահավետ, հուսալի համագործակցություն՝ հիմնված պատմական կապերի եւ ընդհանուր արժեքների վրա:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ավստրիայի հետ երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը նպաստող ձեռնարկումներին: «Ես վստահ եմ, որ պատգամավորների միջեւ ամուր կապերն ու շփումները, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դերակատարություն ունեն հայ-ավստրիական երկկողմ օրակարգի առաջմղման գործում»,- հավաստել է նա:

Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիա-Հայաստան առանձին բարեկամության խումբ ունենալու պարագայում առավել կամրանան միջխորհրդարանական կապերն ու հասցեականությունը:

Քննարկման առանցքում են եղել ԵՄ-ի, եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունները, ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:

Վոլֆգանգ Սոբոտկան կարծիք է հայտնել, որ ժողովրդավարությունը պարգեւ չէ, այն ամենօրյա աշխատանքի արդյունք է: Նրա խոսքով՝ խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է պահպանել, ինչը նաեւ խորհրդարանների գործունեության առաջնահերթությունն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին հաջորդող իրավիճակին: Գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը հակիրճ ներկայացրել է պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ու առաջնային լուծումներ պահանջող խնդիրները:

Այս համատեքստում նա բարձր է գնահատել այս տարվա մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասինե բանաձեւը, որը «վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժխտման Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունը»:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Ավստրիայի խորհրդարանի կողմից նման բանաձեւի ընդունմանը, որը վերաբերելու է զուտ մարդասիրական հարցերին, ինչպիսիք են 4 տասնյակից ավելի հայ ռազմագերիների եւ այլ կալանավորվածների ազատագրումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ այլն: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը»,-եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային հրավիրել է Հայաստան: